Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում հայտնվել է «Կորինտիանսի» ֆուտբոլիստ Ալեշանդրե Պատոն, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Սան Պաուլուում»:

Ինչպես տեղեկացնում է Foxsports Brazil-ը, դորտմունդյան թիմը մտադիր է 26-ամյա բրազիլացուն ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Գործարքի չկայանալու դեպքում «Բորուսիան» կփորձի գնել «Շտուտգարտի» հարձակվող Դանիել Գինչեկի տրանսֆերային իրավունքը: