Մաքսանենգները, ովքեր գործում են Մոլդովայի ռադիոակտիվ նյութերի սև շուկայում, փորձել են վաճառել նման նյութերը Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում՝ ԻԼԻՊ-ին:

 

 

Համաձայն AP-ի լրագրողական հետաքննության՝ Մոլդովայի իրավապահները վերջին մի քանի տարվա ընթացքում ՀԴԲ-ի հետ համատեղ չորս ապօրինի գործարք են կասեցրել:

 

 

Ծայրահեղականներին վտանգավոր նյութերի վաճառքի վերջին փորձը տեղի է ունեցել այս տարվա փետրվարին: Այդ ժամանակ մաքսանենգները ցանկացել են վաճառել խիստ ռադիոակտիվ ցեզիումի նմուշներ, բացի այդ նրանք գնորդներ են փնտրել հենց ԻԼԻՊ-ի գրոհայինների շարքերում: