Բանանց» ֆուտբոլային ակումբում հյուրընկալվել էր իտալացի ճանաչված մասնագետ Ֆաբիո Կապելոն: Այս մասին տեղեկացնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը:

Իտալացի մասնագետը շրջայց է կատարել «Բանանցի» մարզաբազայում՝ ծանաթանալով ակումբի ենթակառուցվածքներին: «Իսկապես տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ: Այստեղ ստեղված են բոլոր պայմանները հիանալի մարզումային գործընթաց կազմակերպելու համար: Գիտեմ, որ թիմի առջև դրված է Եվրոպայի լիգայում կամ Չեմպիոնների լիգայում հանդես գալու խնդիր, և հուսով եմ, որ խնդիրը կլուծվի կարճ ժամանակահատվածում»,- նշել է իտալացի մասնագետը:

Ֆաբիո Կապելոն Երևան էր ժամանել ակումբի բաժնետերերի հրավերով: