ffa.am  Հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա: Խաղը կսպասարկի լեհական մրցավարական անձնակազմը՝ Շիմոն Մարցինյակի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Պավել Սոկոլնիցկին և Տոմաշ Լիստկեվիչը: Չորրորդ պաշտոնյան է Ռադոսլավ Սիեյկան, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Պավել Ռաշկովսկին և Տոմաշ Մուսիալը: