Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել L’Equipe-ին՝ հրապարակած հոդվածի համար:

Ֆրանսիական պարբերականը, մասնավորապես, գրել էր, որ Մխիթարյանն անհաջող մրցաշրջանից հետո նոր մրցաշրջանում վառ է մեկնարկել իր ելույթները, և որ կիսապաշտպանը հավանաբար բաց կթողնի ադրբեջանական «Գաբալիայի» դեմ Եվրոպայի լիգայի շրջանակներում Ադրբեջանում կայանալիք հանդիպումը:

Անդրադառնալով Ֆրանսիայի ընտրանու հետ այսօր կայանալիք խաղին՝ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Անհամբերությամբ սպասում եմ Ֆրանսիայի հավաքականի դեմ ընկերական խաղին»: