Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման, ով Հայաստանի դեմ ընկերական խաղում դուբլ ձևակերպեց, դարձավ իր ազգային թիմի լավագույն 8-րդ ռմբարկուն՝ շրջանցելով Սիլվեն Վիլտորին:

«Ռեալի» 27-ամյա հարձակվողը մերոնց դեմ խաղում հեղինակեց իր 26-րդ և 27-րդ գոլերը:

Բենզեմայից ավելի շատ գոլ հեղինակել են Թիերի Անրին (51 գոլ), Միշել Պլատինին (41), Դավիդ Տրեզեգեն (34), Զինեդին Զիդանը (31), Ժյուստ Ֆոնտենը ու Ժան Պիեր Պապենը (երկուսն էլ 30-ական գոլ) և Յուրի Ջորկաեֆը (28):