ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը իր կրտսեր քրոջը՝ Կիմ Յո Չժոնին, հեռացրել Է իր անձնական անվտանգության հետ կապված հարցերի լուծմանը մասնակցությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Չոսոն իլբո» հարավկորեական թերթը: Նրա տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդն այդ որոշումն ընդունել Է մի շարք միջադեպերից հետո:

 

 

Մասնավորապես, 2015 թվականի մայիսին երիտասարդական փառատոնում հանդիսականների բազմությունը կարողացել Է ճեղքել-հասնել Կիմ Չեն Ընին, շրջապատել նրան եւ բռնել ձեռքերը: Այդպես շարունակվել Է մի քանի րոպե, մինչեւ որ ԿԺԴՀ-ի ղեկավարի թիկնապահներին հաջողվել Է միջանցք բացել նրա անցնելու համար:

 

 

Եվս մեկ դրվագ Է տեղի ունեցել կոլտնտեսություններից մեկը Կիմ Չեն Ընի ուղեւորության ընթացքում: Այնտեղ երկրի ղեկավարին դիմավորող անսամբլի երաժիշտներից մեկը քիչ Էր մնում պատահականորեն կիթառով հարվածեր նրա դեմքին:

 

 

«Չոսոն իլբո»-ի տվյալներով՝ Կիմ Յո Չժոնի պարտականությունների մեջ Էր մտնում Կիմ Չեն Ընի արտաքին տեսքին հետեւելը, ինչպես նաեւ նրա անվտանգության ապահովումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: