Սիրիացի ահաբեկիչները արձագանքել են ՌԴ ռազմածովային նավատորմի հարվածներին: Ռուսական զորքերին, որոնք մասնակցում են հակաահաբեկչական գործողությանը, ահաբեկիչները փորձել են վախեցնել տեսահաղորդագրության միջոցով:

 

 

Ռուսներին դիմել են «Ալ-Քաիդա» և «Ալ-Նուսրա ճակատ» սիրիական մասնաճյուղի զինյալները: Ահաբեկիչները խոսել են ռուսերեն:

 

 

Նրանք պարզաբանել են, որ Նորվեգիայի VG թերթի լրագրողները նամակ են ուղարկել նրանց, որում մի շարք հարցեր են տվել: Ծայրահեղականները որոշել են պատասխանել լրատվամիջոցների աշխատակիցներին: Իրենց տեսաուղերձում գրոհայինները սպառնացել են Ռուսաստանին: «Ձեր որդիներն ու հարազատները մահացած կվերադառնան տուն», - ասել են ահաբեկիչները:

 

 

Արմատական իսլամիստները քննադատել են Սիրիայի ղեկավար Բաշար ալ-Ասադին: «Մենք ազատագրելու ենք երկիրը նրա բռնապետությունից», - ընդգծել են ահաբեկչական խմբավորման անդամները, որոնք արյունահեղ պատերազմ են մղում Մերձավոր Արևելքում: Հարկ է նշել, որ «Ալ-Նուսրա ճակատի» զինյալներն ԻԼԻՊ-ին «դժոխքի շներ» են կոչել: