Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի «Կալեվի Կեսկստադիոն» մարզադաշտում Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 12-րդ խմբի երկրորդ տուրի շրջանակներում Հայաստանի Մ19 հավաքականը ուժերը չափեց Սերբիայի ընտրանու հետ և պարտվեց 0:4 հաշվով:

Գոլերը հեղինակեցին Սապոնջիչը (21',44'), Սենիչը (56'), Յովիչը (62'):