ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Աբու Դաբիի գահաժառանգ, ԱՄԷ-ի ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ Մուհամեդ ալ Նահայանի հանդիպման օրակարգում է Մերձավոր Արևելքում' առաջին հերթին Սիրիայում ստեղծված իրավիճակի քննարկումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է հանդիպման վերաբե րյալ փաստաթղթերում:

 

«Կայանալիք հանդիպման ժամանակ մտքեր կփոխանակվեն համաշխարհային և տարածաշրջանային օրակարգային հարցերի շուրջ: Ուշադրություն կդարձվի Մերձավոր Արևելքի իրադրությանը, հակտապես Սիրիայում ստեղծված իրավիճակին, այդ համատեքստում անդրադարձ կկատարվի նաև ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության հարցերին»,-նշված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 

Բացի այդ, «նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցին»: 2014թ. տարադրամի արժեքի տատանման հետևանքով ՌԴ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառության մակարդակը նվազել է 20%-ով, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է 43 տոկոս: