Աֆղանստանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը:

 

Քաբուլի կենտրոնում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել՝ հարձակվելով օտարերկրյա զինծառայողի մեքենայի վրա:

 

Պայթյունի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ: Աֆղանստանի անվտանգության ուժերն արգելափակել են դեպքի վայրը: