«Հարցերի պատասխան չի կարող լինել, որովհետև ամեն ինչ շատ վատ էր», - այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ Ալբանիայից կրած պարտությունից հետո հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը:

 

«Հարցերի պատասխան չի կարող լինել, որովհետև ամեն ինչ շատ վատ էր, ես եմ մեղավորը: Խաղադաշտում մի թիմ կար՝ Ալբանիան: Մենք բոլորս շատ վատ էինք և շատ դժվար է մարզչի համար, որովհետև պատասխանատվությունը իմն է: Որքան հնարավորություն կար, փորձում էի օգնել հավաքականին, ցավոք չկարողացա: Եղան լավ խաղեր, սակայն այս վերջին խաղը ամեն ինչ ջնջեց»: