Ընտրական մրցաշարի վերջին խաղն էր, պատրաստվել էինք դրական արդյունքով վերջաբանի: Այս մասին Եվրո 2016թ-ի ընտրական փուլի վերջին խաղում Ալբանիային 0:3 հաշվով պարտվելուց հետո ասաց Հայաստանի հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը:

«Ընտրական մրցաշարի վերջին խաղն էր, պատրաստվել էինք դրական արդյուքով վերջաբանի: Սակայն առաջին գոլը, որ բաց թողեցինք, թիմը շոկի մեջ ընկավ: Ցանկանում էինք արագ ամեն ինչ փոխել, սակայն երկրորդ գոլը եղավ: Անհաջող խաղ ստացվեց, արդյունքը շատ վատ էր: Մարզիչը հանդերձարանում, այո, խոսեց, սակայն թող դա գաղտնիք մնա»,- ասաց Կասպարովը: