Պաշտպանության խաղն անկազմակերպ էր, սակայն խնդիրը միայն պաշտպանությունում չէր, այս մասին Հայաստան-Ալբանիա հանդիպումից հետո ասաց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը:

«Ոչինչ չկա ասելու, շատ վատ խաղ էր: Մեր հավաքականի ամենավատ խաղն էր, որը ես երբևէ տեսել եմ: Շատ վատ խաղացինք առաջին խաղակեսում, երևի արժանի էինք ինքանգոլի: ԱԱ-2018-ի ընտրական փուլից առաջ ամենակարևորը միասին լինենք: Հիմա վստահությունն է կորել մեր ուժերի հանդեպ, որովհետև ունենք խաղացողներ, որոնք գիտենք ինչ կարող են անել սակայն չի ստացվում: Պետք է վստահությունը վերադարձնենք: Պաշտպանության խաղն անկազմակերպ էր, սակայն խնդիրը միայն պաշտպանությունում չէր: Արդարանալու ոչինչ չկա, մենք չենք եկել արդարանալու: Ընդունում ենք, որ վատ ենք խաղացել»,- ասաց ֆուտբոլիստը: