Սիրիայում ռուսական ավիախմբի օգնության համար ուղարկվել են նոր Սու-30 կործանիչներ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը. փոխանցում է ren.tv-ն:

 

 

Նա նաև նշել է, որ ռուսական ավիացիոն խումբը շարունակում է հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության թիրախներին:

 

 

Ավելի վաղ հատուկ գործողությանը մասնակցել են Սու-34, Սու-24Մ և Սու-25ՍՄ ռազմական ինքնաթիռները, որոնք վերջին մեկ օրվա ընթացքում 55 մարտական թռիչք են իրականացրել, ինչի արդյունքում ոչնչացվել է զինյալների ենթակառուցվածքների 53 օբյեկտ: