Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 2015 թվականի հունվար-օգոստոսին անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 7,7 տոկոսով քիչ գազ է արդյունահանել:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, նշված է SOCAR-ի պաշտոնական կայքում:

 

SOCAR-ը գազի արդյունահանման ծավալները սկսել է նվազեցնել 2014 թվականից' այդ տարի, 2013 թվականի համեմատ, արդյունահանելով 0,08 մլրդ խմ գազ ավելի քիչ:

 

Ադրբեջանում 2015 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ընդհանուր առմամբ 7,7 տոկոսով ավելի քիչ գազ է արդյունահանվել, քան 2014 թվականի նույն ժամանակաշրջանում: 2014 թվականին, 2013 թվականի համեմատ, արդյունահանվել է 1.16 մլրդ խմ պակաս գազ:

 

Ադրբեջանում անկում է ապրում նաև նավթի արդյունահանումը: SOCAR-ի արդյունահանման և փոխադրման գծով փոխնախագահ Ռահման Գուրբանովը հայտարարել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը 2015 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 1,4 տոկոսով պակաս նավթ է արդյունահանել 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: