Գերմանական Bild պարբերականն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» երկու ֆուտբոլիստների՝ Հենրիխ Մխիթարյանին և Յուլիան Վայգլին:

«Երկուսին միավորում է այն, որ նրանք Տուխելի՝ թիմում առաջին մրցաշրջանի գլխավոր բացահայտումներն էին: Միայն այս երկու խաղացողներն են ներկա եղել մրցաշրջանի պաշտոնական 15 խաղերից յուրաքանչյուրին: Նույնիսկ երբ վերջին 4 խաղերում թիմում կար ռոտացիա, ամեն դեպքում, նրանք երկուսն էլ հայտնվում էին դաշտում, գոնե փոխարինմամբ: Մխիթարյանը Թոմաս Տուխելի վստահությունը փոխհատուցում է խաղային հիանալի արդյունավետությամբ: Գոլ+փոխանցում համակարգով վաստակած 17 միավորով Մխիթարյանը նոր մրցաշրջանում «Բորուսիայի» լավագույն ֆուտբոլիստն է»,- գրում է պարբերականը: