Թուրքիայում զանգվածային ցույցեր են բռնկվել՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Տեղական ոստիկանությունն արդեն հայտարարել է կասկածյալների ձերբակալության մասին: Նրանց թիվը դեռևս անհայտ է, սակայն ձերբակալվածներից մեկի ինքնությունն արդեն հաստատվել է: Նա անմիջական առնչություն ունի ԻԼԻՊ խմբավորման հետ. փոխանցում է ren.tv-ն:

 

Հիշեցնենք, որ շաբաթ օրն Անկարայի կենտրոնում երկու պայթյուն է տեղի ունեցել: Ռումբերը պայթել են հակառազմական հանրահավաքի ժամանակ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 120 մարդ:

 

Պայթյուններից հետո երկրում զանգվածային ցույցերի մեծ ալիք է բարձրացել: Ցուցարարները պահանջում են պատժել ահաբեկչության կազմակերպիչներին: