ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմիին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ դեսպանը կնպաստի երկու երկր ների խորհրդարանների համագործակցության առավել ակտիվացմանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը: Այս համատեքստում պարոն Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերի դերը:

 

 

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների նկատմամբ: ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների կայուն առաջընթացը, երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ ապագայում ևս այն կլինի շարունակական:

 

 

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը զարգացնելու և ամրապնդելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:

 

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: