Եվրոպայի խորհուրդը մտահոգություն է հայտնել Սիրիայում ռուսական զորքերի գործողությունների առնչությամբ, գրում է Газета.Ru-ն:

 

«Եվրոպայի խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում Սիրիայի ընդդիմության և խաղաղ բնակչության վրա Ռուսաստանի հարձակումների վերաբերյալ, ինչպես նաև հետագա ռազմական սրման կապակցությամբ», - ասված է կոմյունիկեում:

 

ԵՄ-ում նշում են, որ երկրում բացառվում է խաղաղությունը Բաշար ալ-Ասադի ռեժիմի պայմաններում, որովհետև հակամարտության լուծում գտնելու համար բոլոր կողմերը ներկայացված չեն:

 

ԵՄ-ն կոչ է անում սիրիական հակամարտության մասնակիցներին համագործակցել' քաղաքական լուծման հասնելու համար:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ը մոտ ապագայում Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների ավարտի հույս ունի: