Մարկոը լրջորեն տրամադրված է թիմում իր նախկին դիրքը վերադարձնելուն: Համոզված եմ շուտով կտեսնենք նախկին Մարկո Ռոյսին: Այս մաիսն ասել է Դորմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, խոսելով թիմի առաջատարի ապաքինման մասին:

«Միշտ շատ ենք զրուցում Մարկոյի հետ: Չեմ կարող մտածել թիմիս մասին' առանց Ռոյսի, առանց նրա սցենար չկա, նա շատ կարևոր է մեզ համար: Պետք է օգտագործենք իր տաղանդը, ցանկանում ենք օգնենք Ռոյսին վերադարձնել մարզավիճակը և կրկին գոլեր խփել: Կարծում եմ նա ճիշտ ճանապարհի վրա է: Մարկոն լրջորեն տրամադրված է թիմում իր նախկին դիրքը վերադարձնելուն: Համոզված եմ շուտով կտեսնենք նախկին Մարկո Ռոյսին», - Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը: