«Մովսիսյանը մարզվում է ընդհանուր խմբում»,- Այս մասին Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Սպարտակի» և «Լոկոմոտիվի» միջև կայանալիք խաղից առաջ հայտարարել է մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը:

«Նրա և Պրոմեսի մոտ կային թեթև վնասվածքներ: Սակայն նրանք մարզվել են առանց սահմանափակումների: Մովսիսյանը պատրաստ է 100 տոկոսով»,-մարզչի խոսքը մեջբերում է Sovsport.ru-ն:

«Սպարտակ»-«Լոկոմոտիվ» դիմակայությունը տեղի կունանա վաղը' Երևանի ժամանակով 13:30-ին: