Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Իրանի կառավարությանը օգտագործել իր ազդեցությունը' Սիրիայում «քաղաքական անցումը» կարգավորելու համար, հաղորդում է Deutsche Welle-ն:

 

 

«Ես կցանկանայի տեսնել, որ Իրանը օգտագործում է իր ազդեցությունը' Սիրիայի կառավարությանը բանակցությունների սեղանի շուրջ ներգրավելու համար, որպեսզի քննարկվի քաղաքական անցման գործընթացի սկիզբը», - ասել է նա:

 

 

Շտայնմայերը հայտարարել է, որ Գերմանիան ու Իրանը կարող են ընդհանուր հետաքրքրություն ունենալ' Սիրիայում «արյունահեղությունը դադարեցնելու» հարցում, և ընդգծել է, որ միայն պատերազմի ավարտից հետո հնարավոր կլինի տալ արդյունավետ պատասխան «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին:

 

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիան կքննարկի Ռուսաստանի և Իրանի հետ Սիրիայում քաղաքական կարգավորման հարցը: