Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիայի ռազմաօդային ուժերը, որոնք պայքարում են Յեմենի գործող նախագահի կողմից, սխալմամբ հարվածել են դաշնակիցներին' սպանելով նվազագույնը 20 մարդու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտեֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնում է BBC-ն:

Պատահարը տեղի է ունեցել Լահջ եւ Թաիզ շրջանների սահմանին:

 

Ինչպես Associated Press-ին տեղեկացրել է կառավարական հատուկ ծառայությունների աղբյուրը, օդաչուները համոզված են եղել, որ հարվածում են հուսիթ ապստամբներին:

 

Նա հավելել է, որ դրա հետ մեկտեղ եւս մեկ հարված է հասցրել, որի արդյունքում սպանվել է 13 շիա ապստամբ:

 

Շիա ապստամբները պայքարում են արտաքսված նախագահ Աբդ Ռաբու Մանսուրա Ալ Հադիի իշխանության դեմ: