Վերջին օրվա ընթացքում Սիրայում ռուսաստանյան օդուժը շարունակել է օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքների ուղղությամբ:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտեֆաքս» գործակալությունը, այս մասին կիրակի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

 

«Հմեյմիմ» օդակայանից ռուսական ռմբակոծիչները 39 մարտական թռիչք են իրականացրել' 60 հարված հասցնելով Համարի, Լաթաքիայի, Դամասկոսի եւ Հալեպի շրջաններում գտնվող 51 օբյեկտների ուղղությամբ:

 

Հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման 4 հրամանատարական կետ, զինամթերքի 6 պահեստ, մեկ ականանտեսային մարկոց, երկու ստորգետնյա բունկեր, ահաբեկիչների 32 դաշտային ճամբար եւ վեց կրակակետ: