Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 30 OU 766 և «Մոսկվիչ-410» մակնիշի 71 OU 186 պետհամարանիշներով ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և փակել են «Մոսկվիչ-410» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: