Ադրբեջանական «Գաբալա» ակումբի փոխնախագահ Ֆարիզ Նաջաֆովը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիայի» հետ տնային խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հարցը:

««Բորուսիայի» ներկայացուցչի խոսքերն անհիմն են: Մենք անվտանգության համար առավելագույն պայմաններ ենք ստեղծում: Մինչ այս էլ են հայ մարզիկները եկել մեր երկիր: Օրինակ կարող է ծառայել Բաքվում անցկացված շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Գերմանական ակումբը մեզ չի դիմել՝ Հենրիխ Մխիթարյանին վիզա տալու հարցով»,- Նաջարովի խոսքը մեջբերում է azerisport.com-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դորտմունդյան թիմի գործադիր և տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել էր, որ մեր հավաքականի առաջատարը հավանաբար բաց կթողնի Բաքվում կայանալիք խաղը: