Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 17-ին Բաղդադի Հայ Տիկնանց Միության ջանքերով ՀՄԸՄ մարզասրահում կազմակերպվել էր հայկական ազգային տարազների ցուցադրություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

 

 

Պատմական Հայաստանը խորհրդանշող հսկայական քարտեզի վրա ներկայացվել էին 20 խոշոր քաղաքների հայկական ճարտարապետական հուշարձանների մանրակերտները: Ազգային տարազները ներկայացնողները տվյալ շրջանին բնորոշ երաժշտության և քաղաքի պատմական ակնարկի ներքո քարտեզի վրա զբաղեցնում էին իրենց համապատասխան տեղերը։

 

 

Միջոցառմանը ներկա էին Իրաքի խորհրդարանի և կառավարական հաստատությունների ներկայացուցիչներ, քրիստոնեական հարանվանությունների ու տեղական իսլամական ցեղախմբերի առաջնորդներ։ Միջոցախումը լայնորեն լուսաբանվել է տեղական ԶԼՄ-ներով։