Հայ-ռուսական երկկողմ համագործակցության 2015թ. պլանի համաձայն, հոկտեմբերի 20-23-ը երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով Երևանում է գտնվում ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության աշխատանքային խումբը:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: