Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության գործի շրջանակներում երեկ Քննչական կոմիտե է հրավիրվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկություններոը հաստատեցին նաև ՔԿ-ից: Սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:

 

Հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում' Աբովյան փողոցում, ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով նույն օրը, միջադեպից առաջ մասնակցել էր իշխանափոխության պահանջով երթի:

 

Ազատամարտիկը նաև ԶԼՄ-ներով հայտարարություն էր արել, թե իրեն ծեծի ենթարկողը եղել է Տիգրան անունով մի տղամարդ, որին ինքը ճանաչել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում