Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի ֆուտբոլիստ Աբդուլլա Կասեմը 3 ամսվա ազատազրկման է ենթարկվել ազգային թիմի գլխավոր մարզիչ Մահդի Ալիին վիրավորելու համար: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

Ֆուտբոլիստը չի հրավիրվել ազգային թիմ. ի պատասխան դրան տեսանյութ է հրապարակել, որում ակումբում իր թիմակցի հետ վիրավորում է մարզչին: Ավելի ուշ տեսանյութը հեռացվել է: Երկու ֆուտբոլիստներն են մեղավոր են ճանաչվել: