Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Փյունիկը» 1:3 հաշվով պարտվեց «Գանձասար Կապանին»:

Երևանյան թիմի միակ գոլը հեղինակեց Լևոն Հայրապետյանը' 29-րդ րոպեին:

41-րդ րոպեին Նարեկ Բեգլարյանը հավասարեցրեց հաշիվը, Կապանի թիմի կազմում աչքի ընկավ նաև Մուսոնդան (61'), իսկ 74-րդ րոպեին Բեգլարյանը դուբլ ձևակերպեց: