ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը պլանավորված է հոկտեմբերի 23-ին, իսկ հոկտեմբերի 21-ին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը՝ անձնական հանդիպման նախապատրաստման համատեքստում: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳ նախարարությունը:

 

 

Լավրովի եւ Քերիի հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախձեռնությամբ:

 

 

«Ուշադրության կենտրոնում եղել է Սիրիայի դրությունը՝ նախարարի եւ պետքարտուղարի՝ հոկտեմբերի 23-ին Վիեննայում կայանալիք հանդիպման նախապատրաստման համատեքստում, որտեղ նրանց կմիանան նաեւ Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները»,-ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: