Երեկ պատգամավոր Վարդան Օսկանյանն անդրադարձել էր սահմանադրական փոփոխություններին և տեսակետ հայտնել, որ դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեով, փաստորեն, անցնելու ենք ոչ թե խորհրդարանական, այլ միակուսակցական, մենաշնորհային կառավարման համակարգի:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ երբ իրենք Սահմանադրության փոփոխությունների բովանդակային քննարկման փուլում էին, Վարդան Օսկանյանը բոլոր հնարավորություններն ուներ քննարկումներին մասնակցելու և իր դիրքորոշումն այն ժամանակ հայտնելու:

 

«Հիմա նախագիծը դրված է հանրաքվեի: Ես հարգում եմ պարոն Օսկանյանին, բայց, կարծում եմ, այդ մտահոգությունը պետք է քննարկումների ժամանակ հայտնվեր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Մեր այն հարցին, թե արդեն խոսվում է նոր կոալիցիայի մասին, իրենք ի՞նչ դիրքորոշում ունեն, Նաիրա Զոհրաբյանը հակիրճ պատասխանեց.

 

«Կոալիցիայի հարց «Բարգավաճ Հայաստանում» չի քննարկվել»: