Վիեննայում շուտով կսկսեն Սիրիայի հարցով բանակցությունները: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կհանդիպեն առաջին անգամ այն բանից հետո, երբ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Արաբական Հանրապետությունում սկսել են հարվածներ հասցնել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ենթակառուցվածքներին, տեղեկացնում է ren.tv-ն:

 

Ավելի ուշ, ԱԳՆ ղեկավարներին կմիանան Սաուդյան Արաբիայից և Թուրքիայից նախարարներ:

 

Դիվանագիտական «քառյակից» բոլորը կոնկրետ արդյունքներ են ակնկալում: Մանավանդ, որ ընդամենը մի քանի օր առաջ Վաշինգտոնը դադարել է պահանջել Բաշար ալ-Ասադի հրաժարականը: