Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ Մադրիդում ընթացող կոնգրեսում, հայտարարել է, որ Եվրոպան կորցրել է իր սահմանները ներգաղթի ալիքից պաշտպանելու կարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

«Մենք չենք ցանկանում, որ Եվրոպան անմատչելի ամրոց լինի, բայց նա պետք է պաշտպանի իր արժեքները: Դա արդյունավետություն է պահանջում: Մենք ցանկանում ենք օգնել մյուսներին, բայց մենք պետք է օգնենք նաև ինքներս մեզ»,- ասել է Տուսկը: Նրա խոսքով՝ Եվրոպան «փոքր-ինչ անկազմակերպ է, և եթե այսպես շարունակվի, մենք չենք կարողանա օգնել նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն»:

 

 

«Մեզ անհրաժեշտ է հավասարակշռություն. մենք չենք կարող շարունակել ասել, որ ներգաղթի ալիքն այն է, ինչ մենք ցանկանում ենք: Մենք կորցրել ենք մեր սահմանները պաշտպանելու կարողությունը»,- հավելել է Տուսկը, հաղորդել է Sputnik-ը: