Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հնարավոր է կարիերան շարունակի Մյունխենի «Բավարիայում»: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:

Մյունխենյան թիմի մարզչական շտաբը 26-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է Ռիբերիին և Ռոբենին փոխարինող:

Դեռևս հայտնի չէ, թե որքան է պատրաստ վճարել գերմանական ակումբը Ուելսի հավաքականի առաջատարի համար:

Հիշեցնենք, որ«Ռեալը» Բեյլի տրանսֆերային իրավունքը երկու տարի առաջ ձեռք է բերել 91 մլն եվրոյով:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Իսպանիայի առաջնության հինգ խաղի, հեղինակել երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում: