Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» տնային խաղում 3:1 հաշվով հաղթեց Պերմի «Ամկարին»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը խաղավարտին գոլ հեղինակեց` անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը:

Նշենք, որ հանդիպմանը Մանուչարյանը խաղադաշտ մտավ 84-րդ րոպեին: