Երևանում հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հոկտեմբերի 25-ին ժամը 23.40-ին հաղորդում է ստացվել, որ «Որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյաՎահագ Գ.-ն: Ըստ հ իվանդի հայտարարության' «Մետաքսի» մոտ ստացել է հրազենային վնասվածք:

 

Հիվանդանոցից հոկտեմբերի 26-ին ժամը 00.20-ին հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա Վլադիմիր Գ.-ն: Ըստ հիվանդի հայտարարության' վնասվածքը ստացել է Խորենացու փողոցում անծանոթ անձանց կողմից:

 

Հիվանդանոցից հոկտեմբերի 26-ին ժամը 00.25-ին հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց աջ ազդրի նստաներվի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա Արման Ա.-ն: Ըստ հիվանդի հայտարարության' վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում:

 

Նույն օրը, ժամը 03.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1984 թվականի ծնված Արման Ս.-ն: Ըստ հիվանդի հայտարարության' վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ «Մետաքսի» մոտ: Ըստ բժշկի տեղեկանքի' Վահագ Գ.-ն, Վլադիմիր Գ.-ն, Արման Ա.-ն եւ Արման Ս.-ն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:

 

Հրազենային վնասվածքներ ստացած անձանցից երեքը գտնվում են թիվ 1 համալսարանական հիվանդանոցում. նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: