Արթուր Եդիգարյանի թիմը՝ Մինսկի «Դինամոն» Բելառուսի առաջնությունում 24-րդ տուրում 2:0 հաշվով հաղթել է «Սլավիային»:

Արդյունքում թիմը միավորների քանակով անհասանելի է դարձել մյուս թիմերի համար և վաղաժամ դարձել փոխչեմպիոն: Եդիգարյանը «Դինամոյի» կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Մինսկի թիմն իր ակտիվում ունի 49 միավոր: