ԱՄՆ-ը մտադիր է զերծ մնալ Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ խոշոր ցամաքային գործողություններից: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Մենք մտադրություն չունենք իրականացնելու տևական, լայնածավալ մարտական գործողություններ՝ այնպիսին, ինչպիսին մեր երկիրն անցկացրել է Իրաքում և Աֆղանստանում»,- հայտարարել է նա՝ նշելով, որ Վաշինգտոնը հնարավոր է համարում որոշ հանգամանքներում գործընկերների հետ սահմանափակ գործողությունների անցկացումը։

 

Երեկ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է ցամաքային գործողություն սկսել ԻԼԻՊ-ի դեմ Իրաքում և Սիրիայում՝ գրոհայինների վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով։ «Մենք չենք հրաժարվի գործընկերների օգնությունից ԻԼԻՊ-ի դեմ հարձակումներում, դա վերաբերում է ինչպես օդից անմիջական հարվածներին, այնպես էլ ցամաքում ուղիղ գործողություններին»,- հայտարարել էր ԱՄՆ պաշտպանության նախարարը։