Մյունխենի «Բավարիայի» մարզչական շտաբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ գերմանական ակումբը ֆուտբոլիստին դիտարկում է որպես 30-ամյա Ռաֆինյային փոխարինող:

Մադրիդյան թիմը մտադիր չէ վաճառել Կարվախալի տրանսֆերը:

«Արքայական ակումբը», եթե որոշի վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, ապա դա կանի 30 մլն եվրոյի դիմաց: