ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից զինադադարը խախտողին բացահայտելու անհնարինության մասին հայտարարությունները խրախուսում են խախտողի կողմից նոր սադրանքների իրականացնումը: Անդրադառնալով ՄԽ համանախագահների հոկտեմբերի 29-ի հայտարարությանը՝ այդ մասին թվիթերյան իր էջում նշել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

 

 

«Միջնորդների կողմից զինադադարի խախտողին բացայատելու անհնարինության մասին հայտարարությունները խրախուսում են խախտողի կողմից նոր սադրանքների իրականացումը,- գրել է փոխնախարարը: