Ստամբուլի իշխանությունները ստիպված են եղել ճգնաժամային կենտրոն բացել՝ երկրում կեղծ ալկոհոլի թունավորումից իրավիճակի արդյունքում: Ինչպես հաղորդել են Թուրքիայի առողջապահության նախարարությունում՝ անիսի օղուց թունավորման հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս 23-ը՝ հիվանդանոցում են. փոխանցում է ren.tv-ն:

 

 

Միայն վերջերս Ստամբուլի հինգ շրջաններում տասնյակ մարդիկ դիմել են հիվանդանոց՝ որովայնային ցավի, ուշագնացության, փսխման, և տեսողության կորստի գանգատներով: Ինչպես հայտնի է դարձել, նրանցից բոլորը կեղծ ալկոհոլ են օգտագործել, որը ձեռք են բերել փողոցային առևտրականներից՝ ցածր գնով: Հայտնի է, որ շշերը պարունակել են մեթիլ սպիրտ: