Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Սիրիայում ուժի կիրառման հարցն առանց Դամասկոսի համաձայնության անընդունելի է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի զինվորականների կողմից Սիրիայում ցամաքային գործողության հնարավորությունը:

 

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն Սիրիայում հնարավոր ռազմական գործողության շուրջ երկու երկրների զինվորականների համակարգման վերաբերյալ խորհրդակցություններ չեն անցկացնում: