ՀՀ գլխավոր դատախազությունը, հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները և տարաբնույթ անտեղի մեկնաբանությունները, հրապարակել է այս տարվա 9 ամիսների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերի նկատմամբ դատախազական վերահսկողության արդյունքում իրականացված գործառույթները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, իրականացված գործառույթներն են' քրեական գործը կարճելու մասին որոշման վերացում' շուրջ 60, քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման վերացում' 20, քրեական գործի կասեցման որոշման վերացում' շուրջ 10 և լրացուցիչ նախաքննության վերադարձնելու շուրջ 20 որոշում: