Թուրքիայի կռվարար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում անսպասելի հարված էր ստացել կորցնելով խորհրդարանում մեծամասնությունը: Այդուհանդերձ, Էրդողանը կիրակի խաղաց իր քաղաքական կյանքի ամենամեծ թղթախաղը եւ հաղթեց: Սակայն, երկրում կայունության համար նրան եւ ԱԶԿ-ին ամբողջական լիազորություն տալով, թուրքերը կարող է ծանր գին վճարեն, քանի որ Էրդողանի այդ մասին բոլոր ուղերձները հիմնված էին անհամաձայնության եւ հարեւաններից, քրդերից, օտարներից, գաղթականներից, ամերիկացիներից, Եվրամիությունից եւ մարդկանցից վախի վրա:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է The Guardian թերթը' մեկնաբանելով Թուրքիայում կիրակի անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

 

 

«Էրդողանը մտածեց «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» քաղաքականությամբ փոխել Թուրքիայում տիրող եղանակը: Ամբողջ ընտրական արշավի ժամանակ խոսեց անվտանգությունից եւ կայունությունից եւ բավարար քանակությամբ ընտրող անսաց նրա զգուշացումներին: Դա թուրքական դեմոկրատիայի ապագայի համար կասկածներ ստեղծող ավտորիտար մարդու զարմանալի անձնական հաղթանակն է: Համակիրների կողմից նոր Աթաթուրք երեւացող, թշնամիների կարծիքով' Օսմանյան սուլթանին նմանակմամբ բնութագրվող Էրդողանն այժմ ձեռք է բերել պահպանողական եւ իր նոր իսլամական տեսակետները կյանքի կպչելու հնարավորություն:

 

 

Եթե ԱԶԿ-ն կարողանա ստանալ Ազգայնական շարժում կուսակցության աջակցությունը, ապա կունենա սահմանադրությունը փոխելու եւ երկրում նախագահական համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ 330 պատգամավոր, ինչը երկրի միանձնյա ղեկավար լինելու նրա մեծագույն ցանկություն է», -նշել է թերթը:

 

 

Թերթի կարծիքով' խորհրդարանում մեծամասնություն ապահովելո' Թուրքիայի գրեթե միանձնա տիրակալ դարձած Էրդողանը այժմ կարող է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) եւ դաշնակիցների դեմ ավելի կոշտ խոչընդոտների դիմել: Դրան որպես այլընտրանք' Էրդողանը կարող է դարձյալ ետ բերել PKK-ի հետ հրադադարը, եւ վերսկսել մի քանի տարի առաջ սկսած խաղաղ գործընթացը: Ըստ թերթի' ԱՄՆ-ը Թուրքիայի վրա ճնշում է գործադրելու երկրորդ այլընտրանքի համար:

 

 

Թերթը մեկնաբանությունն ավարտել է նրանով, որ թեեւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) կարողացավ մտնել խորհրդարան, սակայն, ընտրություններում կորցնողը հենց HDP-ն է, ինչի պատճառով այժմ քրդերը հայտնվել են անորոշության ժամանակաշրջանի առաջ: