Հարավային Սուդանում ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ օդանավի գերբեռնվածությունը կամ տեխնիկական խնդիրը: Այս մասին հաղորդում է տեղական South Sudan Tribune թերթը՝ հղում անելով Հարավային Սուդանի քաղաքացիական ավիացիայի վարչությանը:

 

Հայտնի է, որ այդ եզրակացություններին եկել են դեպքի վայրում աշխատող փորձագետները:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական ԱՆ-12 ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո՝ Ջուբայի օդանավակայանից 800 մետր հեռավորության վրա: Ավիաաղետի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ:

 

Տվյալ տեղեկությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել: