Բունդեսլիգայի youtube-ի ալիքը կազմել է Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակը:

Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Վերդերի» դարպասն ուղարկած գոլն է: Նշենք, որ հնգյակում է նաև Ռոյսի գոլը, որի փոխանցման հեղինակը Մխիթարյանն էր: