Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակներում այսօր տեղի ունեցած պատասխան հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ»՝ 0:0 (առաջին խաղ՝ 3:1)

«Շիրակ» - «Միկա»՝ 0:1 (առաջին խաղ՝ 1:1)

Արդյունքում պայքարը շարունակելու իրավունք ստացան «Գանձասար-Կապանը» և Միկան»:

Նոյեմբերի 25-ին կայանալիք պատասխան հանդիպումներում կմրցեն «Արարատը» և «Ալաշկերտը», «Բանանցը» և «Ուլիսը»: